Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Նաիրա Զոհրաբյանը «Հունիս ամիսը չեղարկելու մասին» «նախագիծ» է ներկայացրել

Նաիրա Զոհրաբյանը «Հունիս ամիսը չեղարկելու մասին» «նախագիծ» է ներկայացրել
02.06.2020 | 00:08

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգմավոր, Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հունիս ամիսը չեղարկելու մասին» «նախագիծ» է ներկայացրել: «Նախագծի» նախնական տարբերակը նա տեղադրել է Facebook-ի իր էջում:


«Կառավարող խմբակցությանը կամ կառավարությանը անհարմարություններ պատճառող ժամանակամիջոցները (օր, շաբաթ, ամիս կամ տարի), բնական երևույթները (փոթորիկ, կարկուտ, երաշտ, սոդանք, աննախադեպ ցուրտ, աննախադեպ շոգ) կամ՝ նախկինում արված հայտարարությունները (այսուհետ՝ անհարմարություններ պատճառող երևույթներ) չեղարկելու անհրաժեշտության դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդը կարող է ներկայացնել անհարմարություններ պատճառող երևույթը չեղարկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որը Կանոնակարգի 100-րդ և 101-րդ հոդվածներով սահմանված կարգով Ազգային ժողովի նիստում քննարկվում և ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 88/132-երորդով»,- հղում անելով օրենսդրությանը՝ գրել է պատգամավորը:


Զոհրաբյանի գրառումը, իհարկե, իրավական որևէ ուժ չունի, այն հետագայում, դժվար թե, խորհրդարանի օրակարգում ներառվի որևէ ձևով: ԲՀԿ-ականը պարզապես պատասխանել է «Իմ քայլը» խմբակցության իր գործընկերներին:
Հիշեցնենք՝ խորհրդարանում այսօր՝ հունիսի 1-ին քննարկվում էր «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություն անելու հարցը, ինչը, նախևառաջ, ենթադրում է չեղարկել արդեն իսկ նշանակված հանրաքվեն: ԲՀԿ-ական պատգամավորը, երբ ամբիոնից հայտարարեց, թե հանրաքվեն, ինչպես օրինակ հունիս ամիսը, չեղարկել հնարավոր չէ, իմքայլական մի քանի պատգամավորներ տարակուսեցին՝ եթե այդպես է, հունիս ամսվա մասին համապատասխան օրինագիծ ներկայացրեք: Զոհրաբյանն էլ, փաստորեն, սոցիալական ցանցի իր էջում կեսկատակ-կեսլուրջ ներկայացրել է այն:

Դիտվել է՝ 1984

Մեկնաբանություններ